Հունաստանում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է 2 կմ խորության վրա՝ Լարիսա քաղաքից 29 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 144 հազար մարդ:
Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ նախօրեին Հունաստանի կենտրոնական հատվածում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Կարծիքներ