Հայտնի է Հուրգադայի հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով երկրորդ զոհի մասին

Հայտնի է Հուրգադայի հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով երկրորդ զոհի մասին

Եգիպտոսի իշխանությունները հայտնել են Հուրգադայի ծովափնյա հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով երկրորդ զոհի մասին:

Հիշեցնենք՝ երեկ  հայտնի էր շնաձկան մեկ այլ զոհի՝ Ավստրիայի 68-ամյա քաղաքացու մասին: Ծովային գիշատիչը հոշոտել էր կնոջ ձեռքն ու ոտքը: Ջրից դուրս բերվելուց հետո տուժածը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել էր ցավային շոկի հետևանքով:

Ինչպես հետևում է Եգիպտոսի բնապահպանության նախարարության հաղորդագրությունից, այդ օրը շնաձուկը հարձակվել է միանգամից երկու կնոջ վրա, մահացել է նաև երկրորդը։ Հաղորդագրության մեջ նրա մասին տեղեկությունները գերատեսչությունը չի մանրամասնել:

Նախարարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ միջադեպերը հետաքննվում են ամբողջ աշխարհում կիրառվող արձանագրությունների համաձայն՝ մարդկանց վրա շնաձկների հարձակումների հետաքննության ձևաչափով: 

Շնաձկան վարքի պատճառները պարզելու համար ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ։ Հարձակման հաջորդ օրը տեղի իշխանություններն արգելել են տարածքում բոլոր տեսակի ծովային գործունեությունները, այդ թվում՝ լողը, դայվինգը, սնորքելինգը, վինդսերֆինգը և քեյթսերֆինգը: Ձկնորսական նավակները նույնպես արգելված են Հուրգադայի ափերի մոտ գտնվող ջրերում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում