Ֆիլիպիններում ջրհեղեղից տուժել է ավելի քան 1,7 միլիոն մարդ

Ֆիլիպիններում ջրհեղեղից տուժել է ավելի քան 1,7 միլիոն մարդ

Ֆիլիպիններում ջրհեղեղների հետևանքով առնվազն 33 մարդ է զոհվել, 8-ը դեռևս անհետ կորած են համարվում։ Ինչպես նշվում է Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի շաբաթ օրը տարածված զեկույցում, տարերքը հանրապետության 14 մարզերում տուժել է ավելի քան 1,77 մլն մարդու վրա։

Գործակալության տվյալներով՝ 261,7 հազար տեղահանվածներ գտնվում են 465 տարհանման կենտրոնում։ Առնվազն 14,3 հազար մարդ նախապես լքել է տները, 12 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Հանրապետության 14 մարզերում գրանցվել է աղետների հետ կապված ավելի քան 1,3 հազար դեպք, այդ թվում՝ ջրհեղեղներ և սողանքներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում