Եղվարդ-Նոր Երզնկա ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

Եղվարդ-Նոր Երզնկա ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

Մայիսի 6-ին՝ ժամը 12:30-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Երզնկա ավտոճանապարհին՝ ավազի հանքի մոտ, ավտոմեքենա է շրջվել. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ JAC մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում