Կամչատկայում Կարիմսկի հրաբխի մոխրի արտանետումներ են գրանցվել

Կամչատկայում Կարիմսկի հրաբխի մոխրի արտանետումներ են գրանցվել

Կամչատկայում գրանցվել են Կարիմսկի հրաբխից մոխրի արտանետումներ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությանը:

«Կեսօրից հետո 2021 թվականի նոյեմբերի 7-ին գրանցվել է մոխրի արտանետում Կարիմսկի հրաբխից: Մոխրի սյան բարձրությունը մինչև 4000 մետր էր: Երկրորդ արտանետումը տեղի է ունեցել առաջինից մեկ ժամ անց՝ սյան բարձրությունը՝ մինչև 4800 մետր: Հնարավոր է մոխրի աննշան արտանետում Միլկովսկի շրջանի բնակավայրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում