Ղազախստանում վեց մարդ է մահացել հանքավայրում վթարի հետևանքով
Ղազախստանի Կարագանդայի շրջանի Աբայսկայա հանքավայրում մեթանի արտանետում է տեղի ունեցել , նախնական տվյալներով՝ վեց հանքափոր է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությանը։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ վթարը տեղի է ունեցել կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 09.30-ին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հանքում եղել է 64 աշխատող։
Դեպքի վայր է մեկնել հանձնաժողովը՝ ԱԻ նախարար Յուրի Իլյինի գլխավորությամբ։
Կատարվածի հանգամանքներն ու պատճառները պարզվում են։
Կարծիքներ