Վաշինգտոնը պաշտպանում է ռուս դիվանագետներին արտաքսելու Բեռլինի որոշումը

Վաշինգտոնը պաշտպանում է ռուս դիվանագետներին արտաքսելու Բեռլինի որոշումը

ԱՄՆ իշխանությունները պաշտպանում են ԳԴՀ-ի՝ Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով Բեռլինի Գերագույն դատարանի վճիռից հետո ռուս դիվանագետներին արտաքսելու ԳԴՀ որոշումը։ Այս մասին ասված է ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

Չորեքշաբթի օրը Բեռլինի Գերագույն դատարանը Խանգոշվիլիի սպանության գործով ռուսաստանցուն ցմահ ազատազրկման է դատապարտել։ Դատարանը համաձայնել է դատախազության այն փաստարկներին, որ սպանությունն կատարվել է Ռուսաստանի Դաշնության պետական ​​կառույցների պատվերով։ Գերմանիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի պերսոնա նոն գրատա է հայտարարել։

Ռուսական կողմը բազմիցս հերքել է իր առնչությունը միջադեպին։ ՌԴ ԱԳՆ-ն ասել է, որ Ռուսաստանը խորապես հիասթափված է Գերմանիայի իշխանությունների այս որոշումից և համարժեք պատասխան կտա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում