ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները

ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները

ԵՄ 27 երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում միաձայն որոշել են վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական սեկտորային պատժամիջոցները։ Այդ մասին ուրբաթ գիշերը գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«ԵՄ 27 երկրների ղեկավարները միաձայն որոշել են երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել գործարքի իր մասը և կատարել Մինսկի պայմանավորվածությունները», - ասել է Միշելը:

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանին սպասվում են «լայնածավալ հետևանքներ և այդ ագրեսիայի բարձր արժեքը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում