Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտը կարող է կարգավորվել խաղաղապահների տեղակայմամբ․ Դմիտրիյ Նովիկով. «Ժողովուրդ»
«Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտը կարող է կարգավորվել խաղաղապահների տեղակայմամբ, ընդ որում, չկա անհրաժեշտություն տեղակայել նրանց այլ երկրներից, բացի Ռուսաստանի Դաշնությունից կամ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ Պետական Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրիյ Նովիկովը: «Կոնֆլիկտի կողմ հանդիսացող երկրների կամքի պարագայում, ես կարծում եմ, որ չկա անհրաժեշտություն, բացի Ռուսաստանի Դաշնությունից կամ ՀԱՊԿ անդամ այլ երկրներից, ներգրավել խաղաղապահների»,- նկատեց նա:
Նովիկովն ընդգծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ է հետաքրքրված, որ Կովկասում կոնֆլիկտը լուծվի, չնայած իր խաղաղապահ ծառայությունը դեռ չի առաջարկել:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ, հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած, հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան, սակայն այն այդպես էլ չի պահպանվում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ