Հույների և հայերի միջև կապերը շատ ամուր են. Գյուլեկասը մասնակցել է Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասը Սալոնիկ քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա ծաղկեպսակ է զետեղել անհայտ զինվորի հուշարձանին:
Միջոցառման վերաբերյալ նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Հույների և հայերի միջև կապերը բազմապիսի և շատ ամուր են։ Երկու ժողովուրդները նաև միմյանց են կապված երկու Ցեղասպանություններով` Հայոց ցեղասպանությամբ և դրան հաջորդած պոնտիկ և փոքրասիական հույների Ցեղասպանությամբ»:
Կարծիքներ