Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 223 դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 223 դեպք

Վրաստանում ապրիլի 21-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 223 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 653 հազար 915 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 399 պացիենտ: Երկրում վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել, ընդհանուր մահերի թիվը 16 794 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում