Հունաստանում գնացքների բախման հետևանքով 29 մարդ է զոհվել

Հունաստանում գնացքների բախման հետևանքով 29 մարդ է զոհվել

 Հունաստանի Լարիսա քաղաքի մոտ մարդատար գնացքի և բեռնատար գնացքի բախման զոհերի թիվը հասել է 29-ի, տուժել է 85 մարդ։ Այս մասին չորեքշաբթի ERT NEWS լրատվական հեռուստաալիքի եթերում հայտարարել է հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Վասիլիս Վատրակոյանիսը։

270 ուղևոր, ովքեր բժշկական օգնություն չեն պահանջել, տարհանվել են ողբերգության վայրից և ավտոբուսով ուղարկվել Սալոնիկ։ Հեռուստաալիքի հետ զրուցած ականատեսներից ոմանք պատմել են, որ գնացքի բախման ազդեցությունը շատ ուժեղ է եղել, մի քանի մեքենաներ անմիջապես հրդեհվել են։ «Շուրջը ամեն ինչ վառվել էր, մենք դուրս եկանք կոտրված պատուհաններով, հայտնվեցինք ձորում, շուրջբոլորը ծխով էր պատված, պարզ չէր, թե ուր պետք է գնանք»,- պատմեց ողջ մնացած ուղեւորներից մեկը։

Հրշեջները հայտնում են, որ բախվող գնացքների առաջին վագոններն ամբողջությամբ ջարդվել են, անիվի հարվածից և վագոնների ծածկույթի մի մասը շպրտվել է երկաթուղային գծից մինչև 100 մ հեռավորության վրա։ Երկու գնացքներն էլ, որոնք շարժվում էին դեպի միմյանց, անհայտ պատճառով հայտնվել են նույն գծի վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում