Իրականացվում են Երևանի 135-րդ դպրոցի կառուցման աշխատանքները. Սուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2 մլրդ դրամով իրականացվում են Երևանի 135-րդ դպրոցի կառուցման աշխատանքները: 583 միլիոն դրամ էլ հատկացվել է Երևանի 51-րդ դպրոցի երկու մասնաշենքերի վերակառուցման և ամրացման համար: Այս դպրոցներում աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ և անվտանգ կրթություն կապահովվեն շուրջ 2000 աշակերտի համար:
Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի հետ կնքված վարկային պայմանագրի հիման վրա:
Կարծիքներ