Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Գոլանի բարձունքներում իսրայելական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս հայտնում է Times of Israel թերթը՝ հղում անելով Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը։Շաբաթ օրը Իսրայելի շտապօգնության վարչությունը հայտնել է, որ Գոլանի բարձունքներում հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել։ Ավելի ուշ թերթը, հղում անելով իսրայելական բանակի խոսնակին, հայտնեց, որ զոհերի թիվը հասել է 11-ի: Ավելի վաղ Իսրայելի շտապօգնության մամուլի ծառայությունը հայտնել է, որ մահացածները երեխաներ և դեռահասներ են, քանի որ հարվածը հասցվել է ֆուտբոլի դաշտին: Եվս 19 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ, նրանցից վեցի վիճակը ծանր է։Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը միջադեպի համար առաջինն է մեղադրել Բեյրութին և «Հեզբոլլահ» շարժմանը,:Երկրի ՊԲ պնդմամբ՝ Գոլանի բարձունքների ուղղությամբ հրթիռն արձակվել է Լիբանանի հարավից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում