Գերմանացի մարմնամարզիկը Արթուր Դալալոյանի հաղթանակը Օլիմպիադայում խելագարություն է անվանել
Գերմանացի մարմնամարզիկ Ֆիլիպ Հերդերը բարձր է գնահատել Արթուր Դալալոյանի ելույթը Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցումների թիմային պայքարում: Այս մասին հաղորդում է Bild-ը:
«Դալալոյանը կտրեց աքիլեսյան ջիլը ապրիլին, իսկ այժմ նա Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճում: Սա ինչ-որ խելագարություն է: Նա մեծ հարգանքի է արժանի»,- ասել է Հերդերը:
Կարծիքներ