Ֆրանսիայում կորոնավիրուսային անձնագրի վերաբերյալ օրենք է ընդունվել
Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է օրինագծի օգտին, համաձայն որի՝ կորոնավիրուսային անձնագիրը կդառնա բնակչության առօրյա կյանքի անբաժանելի մասը: Այդ անձնագրում արձանագրվելու է կա՛մ լիովին պատվաստված լինելու փաստը, կա՛մ թեստի բացասական արդյունքը: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը:
Միայն այդ դեպքում ֆրանսիացիները կարող են այցելել կինոթատրոններ, գիշերային ակումբներ և մի շարք այլ հասարակական վայրեր:
Օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 15-ից:
Ֆրանսիայի իշխանությունները կորոնավիրուսային անձնագրի ներմուծման որոշում են կայացրել՝ չնայած վերջին մի քանի օրերին դրա դեմ անցկացվող զանգվածային ցույցերին, որոնց մասնակցել է շուրջ 160 հազար մարդ:
Կարծիքներ