«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ հաղորդակցություն հաստատելու նախաձեռնություն կա․ ես համաձայնություն եմ տվել այդ կապի ստեղծմանը»․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ԶԼՄ-ների և ՀԿ-ների հարցերին ու մասնավորապես անդրադառնալով հարցին, թե ինչ կարելի է սպասել Բրյուսելում Ալիևի հետ հանդիպումից, նշեց, որ Հայաստանը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակներում ունենալ հանդիպումներ ԵԱՀԿ ՄԽ ֆորմատով։ Եվ Հայաստանը ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կկազմակերպի նման հանդիպումներ։
Փաշինյանը նշեց, որ կփորձեն տարբեր ֆորմատներում քննարկվող օրակարգերը չխառնել մեկը մյուսին։ Վարչապետը կարծիք հայտնեց, որ Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինի գերիների հետ կապված հարցերը, և Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների հարցը։ Ըստ Փաշինյանի, շատ կարևոր է, որ Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս չստեղծվեն գերագնահատված դրական կամ գերագնահատված բացասկան լուծումներ կամ դրա շուրջ փորձ չարվի ապոկալիպտիկ տրամադրություններ ստեղծել։
«Կարող եմ ասել, որ Եվրամիության խորհրդի նախագահի հետ հեռախոսազրույցների ընթացքում համպատրաստի ևս մեկ նախաձեռնություն հանդես եկավ. խոսքը պաշտպանության նախարարների միջև հաղորդակցության ուղիղ կապ ստեղծելու մասին է, որի նպատակը միջադեպերի կանխարգելման փորձ անելն է։ Իհարկե, ինչքանով դա արդյունավետ կլինի՝ ժամանակը ցույց կտա, բայց փաստը ինքնին շատ կարևոր պիտի համարել։ Ես ինքս համաձայնություն եմ տվել այդպիսի կապի ստեղծմանը և պետք է հուսալ, որ այդ կապը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը», - ասաց Փաշինյանը։
Կարծիքներ