Նոյեմբերի 1-12-ը հաշվարկվել է 118.537.411 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի նոյեմբերի 1-12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել։
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 61 դեպք, որից 55 դեպքով հաշվարկվել է 118.537.411 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է 430 000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1.420.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 57 դեպք, որից 54-ով հաշվարկվել է 118.198.230 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 405.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 25.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 339.181 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 540.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 1 դեպք:
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 103.600 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.023.908 ՀՀ դրամ:
Ստուգումներ և դիտարկումներ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին թվով 10 հանձնարարագիր, որից՝
6-ը՝ ընդերքօգտագործում,
1-ը՝ արտադրություն,
2-ը՝ ՓՀԷԿ /1-ը ծրագրային,
1-ը՝ անտառտնտեսություն:
Նախկինում իրականացված 4 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 1.130.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 7.096.579 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։
Նշված ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից արձակվել է դիտարկում իրականացնելու մասին 3 հրաման:
Կարծիքներ