Կայացել է ՄՕԿ-ի գործկոմի հերթական նիստը

Կայացել է ՄՕԿ-ի գործկոմի հերթական նիստը

Տեղի է ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հերթական նիստը, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Ներկաները ընդգծել են, որ նախորդ ամռանը Տոկիոյում անցկացված օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցները հետևել են համավարակի համար սահմանված հատուկ կանոններին: Դա վերաբերում է մարզիկներին, մարզիչներին, պաշտոնյաներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

«Նման միջոցառումներ կձեռնարկվեն նաև հաջորդ ՝ «Պեկին – 2022» ձմեռային խաղերից առաջ: Անվտանգ օլիմպիական խաղերի անցկացման համար ՄՕԿ-ը և կազմկոմիտեն կառաջնորդվեն նույն սկզբունքներով, ինչպես «Տոկիո-2020»-ի դեպքում»,-ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

Համապատասխան ձեռնարկները, ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն հոկտեմբերին:

Տոկիոյի խաղերում գործել են հատուկ շտաբներ, որոնք ստացել են խախտումների մասին արձանագրությունները: Ինչպես հայտնի է, պահանջվել է հետևել սոցիալական հեռավորություն պահպանելու, գրկախառնություններից և ձեռքսեղմումներից զերծ մնալու, զբոսանք կատարելու կանոններին, պարբերաբար կորոնավիրուսի թեստերի առկայությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում