Մոսկվայում ձմերուկի թունավորումից տատ և թոռ մահացել են․ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, այն բանից հետո երբ ահազանգ է ստացվել, որ ձմերուկից թունավորվել է մոսկվաբնակ ընտանիք, որի արդյունքում մահացել են տարեց կինն ու նրա թոռնուհին։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ըստ աղբյուրի, ռուսական «Մագնիտ» սուպերմարկետների ցանցը սեփական հետաքննությունն է սկսել, որի արդյունքում հայտարարել են, թե իրենց մոտ սննդի անվտանգության նորմերի խախտումներ չեն արձանագրվել։
Տարեց կնոջ և թոռնուհու մահվան պատճառը, ըստ նախնական տվյալների ձմերուկից թունավորումն է, սակայն ստույգ եզրակացություն կարող ենք անել դատաբժշկական փորձաքննությունից հետո,- հայտարարել են առողջապահության նախարարությունից։
Կարծիքներ