Գիտնականները պարզել են քաղցրավենիքի օգտակար հատկությունները
Ավանդաբար համարվում է, որ քաղցրավենիքը օգնում է ընկճախտի ժամանակ: Գիտնականները պարզել են, որ շաքարի ազդեցությունը նման է ալկոհոլի ազդեցությանը. մեծ չափաբաժիններով քաղցրավենիքը միայն վատացնում է հոգեբանական վիճակը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Medical Hypoteses ամսագրում:
Կանզասի համալսարանի ամերիկացի հոգեբանները պարզել են, որ շաքարավազը և դրա փոխարինիչները, որոնք առկա են տոնական սեղանի բազմաթիվ ուտեստների մեջ, առաջացնում են նյութափոխանակության խանգարում, բորբոքային և նյարդակենսաբանական պրոցեսներ, որոնք իրենց հերթին հանգեցնում են հոգեկան վիճակի վատթարացման:
Ըստ գիտնականների՝ դեպրեսիայի ժամանակ քաղցրավենիքից հրաժարվելը հատկապես դժվար է, քանի որ շաքարն ավելացնում է էներգիան, ստեղծում է ուժի և տրամադրության բարձրացման զգացողություն, սակայն մեծ չափաբաժիններով այն կարող է վնասակար ազդեցություն ունենալ ինքնազգացողության, ներքին բորբոքումների և քաշի ավելացման վրա:
Կարծիքներ