Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով, որ հոգևորականներով սեփական բիզնեսի գովքն են անում։
Այս կերպ նա անդրադարձել է այն տեղեկատվությանը, որ «Բիչինա» անվանմամբ ավանդական մսամթերքի արտադրությունը պատկանում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին:
«Եկեղեցու միջոցոներով բիզնեսի գովազդն են անում։
Եկեղեցու շինություններոում քաղաքական հանդիպումներ են անում։
Ստերով համեմված՝ հակապետական քարոզ են անում:
Ու դեռ խոսում են հավատքից, հոգու փրկությունից ու հայրենասիրությունից։
Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք»,- գրել է նա:
Կարծիքներ