Սա ձեզ հարազատ բարքերով Հայաստանը չէ, որ լրագրողին տեսախցիկների առաջ հարվածեք․ Հասմիկ Հակոբյանը՝ Civic.am-ի լրագրողի միջադեպի մասին
ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Նախկին իշխանությունների սիրած բարքերը փաստորեն շարունակվում են...
Լևոն Քոչարյանին ամենուր ուղեկցող անձնավորությունը ( կուզեք անվանենք ախռանիկ) Ազգային ժողովի տարածքում հարվածել է Civic-ի լրագրողին:
Սա ձեզ հարազատ բարքերով Հայաստանը չէ, որ լրագրողին տեսախցիկների առաջ հարվածեք, ռեստորանների զուգարաններում մարդ ծեծեք...
Իսկ իրավապահ մարմիններին կոչ կանեմ արդար քննություն իրականացնել՝ ՀՀ–ում մամուլի, խոսքի ազատության, կարծիքի ազատ արտահայտման դեմ իրականացվող բռնությունը բացահայտելու համար։
Դավիթ ջան, չընկճվես:
Կարծիքներ