30 տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ

30 տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ

ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաքելության անդամներն առավոտյան անցել են Աղդամով և շարժվել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։

Առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքները:

Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ վերջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է Ղարաբաղ մոտ 30 տարի առաջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում