Հայկ Մարությանի որոշմամբ, Երևանի համար 60 հիմնական դպրոցի տնօրենը վերանշանակվել է

Հայկ Մարությանի որոշմամբ, Երևանի համար 60 հիմնական դպրոցի տնօրենը վերանշանակվել է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Երևանի Վահան Տերյանի անվան համար 60 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել։

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Վահան Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. հոկտեմբերի 7-ի (հ.4 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 14.10.2021թ. h.12/128664 զեկուցագիրը`

1. «Երևանի Վահան Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Անիչկա Ռազմիկի Իսկանդարյանի հետ 2021 թվականի հոկտեմբերի 20-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 20.10.2021թ.-01.02.2025թ. ժամկետով:

2. «Երևանի Վահան Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սուսաննա Հարությունյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։

Մինչ այս էլ դպրոցի տնօրենը եղել է Անիչկա Իսկանդարյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում