Չինաստանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԱՄՆ-ի քաղաքացիների եւ կազմակերպությունների նկատմամբ
Չինաստանի կառավարությունը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ամերիկացի քաղաքացիների եւ ԱՄՆ-ի կազմակերպությունների նկտամամբ: ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հուլիսի 10-ին կայացած ճեպազրույցում այսպես Է մեկնաբանել չինացի պաշտոնատար անձանց նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները:
«ԱՄՆ-ի հիշյալ միջոցները կոպիտ միջամտություն են ՉԺՀ-ի ներքին գործերին եւ միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքների լուրջ խախտում, դա խիստ բացասական ներգործություն կունենա չին-ամերիկյան հարաբերությունների վրա: Մենք դատապարտում ենք այդ քալը եւ մերժում ենք այն»,- ասել նա:
«Որպես այդ սխալ քայլի պատասխան միջոց Չինաստանը որոշում Է ընդունել համաչափ միջոցներ սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների եւ կազմակերպությունների նկատմամբ, որոնք անպատշաճ վարմունք են թույլ տվել Սինցզյանի նկատմամբ»,- հավելել Է դիվանագետը: Այն հարցին, թե հատկապես ով Է պատժամիջոցների ցուցակի ֆիգուրանտը, Չժաո Լիցզյանը պատասխանել Է, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ