Հաստատվել է կորոնավիրուսի 161 նոր դեպք, առողջացել 472 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 հազար 765 դեպք, որից 326 հազար 304-ը`առողջացած, 7845-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7136 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին մեկ օրում կատարվել է 5567 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 161 նոր դեպք, առողջացել է 472 քաղաքացի, արձանագրվել է մահվան 26 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 456 հազար 948-ի:
Կարծիքներ