Ճապոնիայում ոչնչացրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 300-ից ավելի չպայթած ռազմամթերք

Ճապոնիայում ոչնչացրել են Երկրորդ  համաշխարհային պատերազմի ժամանակների 300-ից ավելի չպայթած ռազմամթերք

 Օկինավայի պրեֆեկտուրայի մայրաքաղաք Նահայի իշխանությունները դեկտեմբերի 14-ին ոչնչացրել են Ճապոնիայի հարավի այդ շրջանում հայտնաբերված՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 319 չպայթած ամերիկյան ռումբ եւ արկ: Այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը:

Ռազմամթերքը հայտնաբերվել Է Նահայի նավահանգստում հատակախորացման աշխատանքներ կատարելիս: Դրանք ընկղմել են ջուրը եւ պայթեցրել Ճապոնիայի Ինքնապաշտպանության ծովային ուժերի սակրավորները: Ըստ որում Նահայում ռազմամթերքի ոչնչացման իրականացված գործողությունը եղել Է խոշորագույնը 1995 թվականից ի վեր: NHK-ի տվյալներով՝ Օկինավայի ամբողջ տարածքում տարեկան ոչնչացվում Է հայտնաբերված շուրջ 20 տոննա չպայթած ռումբ եւ արկ:

Օկինավայի համար ճակատամարտն սկսվել Է 1945 թվականի ապրիլի 1-ին եւ շարունակվել Է 82 օր: Այն աչքի Է ընկել մեծ դաժանությամբ, չնայած ամերիկացի զինվորականներն ունեին կենդանի ուժի բազմակի գերազանցություն եւ անհամեմատելիորեն գերազանում Էին ճապոնական պաշտպանության կրակային հզորությունը: Ճակատամարտի ավարտ Է համարվում հունիսի 23-ը, երբ Իտոման քաղաքում ծիսական ինքնասպանություն գործեց ճապոնական կայազորի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միցուրու Ուսիձիման՝ իր շաբի անդամների մեծամասնության հետ: Սակայն անջատ-անջատ դիմադրությունն Օկինավայում շարունակվեց մինչեւ սեպտեմբերի սկիզբը, երբ այնտեղ գործող ճապոնական ջոկատներն իմացան իրենց երկրի կապիտուլյացիայի մասին եւ վայր դրեցին զենքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում