Չինաստանը դեմ է ուկրաինական հարցում իր հասցեին ցանկացած անհիմն մեղադրանքի

Չինաստանը դեմ է ուկրաինական հարցում իր հասցեին ցանկացած անհիմն մեղադրանքի

Չինաստանը չի ընդունում արտաքին ճնշումը և դեմ է ուկրաինական հարցում իր հասցեին ցանկացած անհիմն մեղադրանքի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի անդամ, արտգործնախարար Վան Ին՝ մեկնաբանելով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի զրույցը։

«Չինաստանը կշարունակի օբյեկտիվ և արդարացիորեն անկախ դատողություններ անել՝ հիմնվելով հարցի էության վրա», - կիրակի օրը ասել է նա։ «Մենք երբեք չենք ընդունի որևէ արտաքին պարտադրանք կամ ճնշում, և մենք կհակազդենք Չինաստանի հասցեին ցանկացած անհիմն մեղադրանքի և կասկածի»,- ասել է Վան Ին։

Նրա խոսքով՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հստակ ու համապարփակ բացատրել է Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցում։

«Ամենակարևոր ուղերձն այն է, որ Չինաստանը միշտ եղել է համաշխարհային խաղաղության ուժ: Մենք միշտ հանդես ենք եկել հանուն խաղաղության և ընդդեմ պատերազմի», - ասաց Վան Ին: «Դա ոչ միայն արմատավորված է Չինաստանի պատմական և մշակութային ավանդույթներով, այլև հետևողականորեն ՉԺՀ արտաքին քաղաքականությունն է»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում