Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը երրորդ հաղթանակն է տոնել պրոֆեսինալ ռինգում

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը երրորդ հաղթանակն է տոնել պրոֆեսինալ ռինգում

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ևԵվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հերթական հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում  Հովհաննես Բաչկովը մենամարտի 8-րդ ռաունդում տեխնիկական  նոկաուտով հաղթել է 39-ամյա արգենտինացի  Կրիստիան Կորիային։

Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզեմեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է (2017, 2019), Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտըպրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում