Բուշը Զելենսկուն անվանել է «մեր ժամանակների Ուինսթոն Չերչիլ»

Բուշը Զելենսկուն անվանել է «մեր ժամանակների Ուինսթոն Չերչիլ»

Միացյալ Նահանգների 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրուցելուց հետո նրան անվանել է «մեր ժամանակների Ուինսթոն Չերչիլը»։

Նա ընդգծել է, որ ամերիկացիներին ոգեշնչել է Ուկրաինայի տոկունությունն ու հաստատակամությունը՝ դիմակայելու Ռուսաստանի ագրեսիային։ Այս մասին Ջորջ Բուշ կրտսերը գրել է Instagram-ում՝ կիսվելով Զելենսկու հետ տեսակոնֆերանսից լուսանկարով։

«Ինձ համար պատիվ էր այսօր առավոտյան մի քանի րոպե զրուցել նախագահ Զելենսկու՝ մեր ժամանակների Ուինսթոն Չերչիլի հետ:Ես շնորհակալություն հայտնեցի նախագահին իր առաջնորդության, օրինակի և ազատությանը նվիրվածության համար և հարգանքի տուրք մատուցեցի ուկրաինացի ժողովրդի քաջությանը։ Նախագահ Զելենսկին ինձ վստահեցրել է, որ իրենք չեն ընկրկի (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի բարբարոսության և ավազակապետության դեմ պայքարում։ Ամերիկացիները ոգեշնչված են նրանց տոկունությամբ և հաստատակամությամբ: Մենք կշարունակենք աջակցել ուկրաինացիներին, քանի որ նրանք պայքարում են իրենց ազատության համար»,- ընդգծել է ԱՄՆ 43-րդ նախագահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում