Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Թրամփի հետ Վաշինգտոնում

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Թրամփի հետ Վաշինգտոնում

Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ այս ուրբաթ՝ օգոստոսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Հայաստանի կառավարությունն արդեն պաշտոնապես հաստատել է վարչապետի այցը Վաշինգտոն՝ օգոստոսի 7–8-ին, որտեղ նա կունենա ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ հանդիպումներ։

Ըստ աղբյուրների՝ քննարկվում է համագործակցության մտադրությունների հուշագրի ստորագրումը, որը կարող է հիմք դնել խաղաղ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ հետագա գործընթացի մեկնարկին։

Քննարկման կենտրոնում են մնում սահմանների փոխադարձ ճանաչման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։

Այս հանդիպումը կարող է դառնալ վճռորոշ պահ՝ ԱՄՆ ակտիվ դերակատարությամբ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում