ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակման վերաբերյալ

Երկուշաբթի օրը տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Հյուսիսային Կորեայի կողմից վերջին հրթիռների արձակման վերաբերյալ։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։
Նրա խոսքով, հանդիպումը նախատեսված է ժամը 15:00-ին: Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ Ճապոնիան խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ կապված Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակման հետ։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր , որ երկուշաբթի առավոտյան Հյուսիսային Կորեան արձակել է երկու բալիստիկ հրթիռ իր արևմտյան ափի տարածքից, որոնք թռել են 350 և 400 կմ՝ համապատասխանաբար 50 և 100 կմ թռիչքի առավելագույն բարձրության վրա։
Կարծիքներ