Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա զոհ

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա զոհ

Նոյեմբերի 12-ին, ժամը 13:50-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք-Գավառ ավտոճանապարհին բախվել է երկու ավտոմեքենա. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին բախվել են «Վազ-21015» (վարորդ՝ Ս. Հ.) և «ԱուդիQ5» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1952 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Աուդի Q5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ս. Հ.-ն (ծնված 1997 թ.) և Թ. Հ.-ն (ծնված 1976 թ.) տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Աուդի Q5» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել ուղևոր Զ. Ա.-ին (ծնված 1930 թ.), ով ևս հոսպիտալացվել է Մարտունի քաղաքի ԲԿ։ Նրա ռողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները փակել են «Վազ-21015» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում