Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման հրապարակմանը

Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման հրապարակմանը

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին փետրվարի 21-23-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա), որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակմանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի փետրվարի 21-23-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակմանը մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում