ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են կանխել մրցակիցների կողմից իրենց զարգացումների օգտագործումը ռազմական նպատակներով

ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են կանխել մրցակիցների կողմից իրենց զարգացումների օգտագործումը ռազմական նպատակներով

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը մտադիր են համագործակցել՝ կանխելու իրենց տեխնոլոգիական զարգացումների օգտագործումը՝ զարգացնելու այն երկրների ռազմական և հետախուզական կարողությունները, որոնք նրանք համարում են մրցակիցներ: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով։

Փաստաթղթի համաձայն՝ կողմերը «ընդլայնում են համագործակցությունը՝ կանխելու համար գաղտնի նոր տեխնոլոգիական զարգացումների, ինչպես նաև երկակի նշանակության այլ ապրանքների արտահոսքը դեպի «մտահոգիչ» պետություններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում