Թուրքիան ծով է իջեցրել առաջին հեռակառավարվող հարվածային մոտորանավակը
Թուրքիայում փորձարկումների նպատակով ծով է իջեցվել «ULAQ» սերիայի 1-ին հեռակառավարվող հարվածային մոտորանավակը։ Ինչպես փոխանցոմ է Ermenihaber-ը, այն նախագծվել և արտադրվել է թուրքական «Ares» նավաշինարանի և «Meteksan Savunma» ռազմաարդյունաբերական ընկերության կողմից:
Մոտորանավակը կարող է կառավարվել ինչպես ցամաքում տեղակայված հրամանատարական կետից, այնպես էլ շարժական կայանից ու ռազմածովային ուժերին պատկանող տարբեր վերջրյա պլատֆորմներից: Կոմպոզիտային նյութերից հավաքված մոտորանավակը նախատեսված է հետախուզական, ծովային մարտերի, ասիմետրիկ պատերազմի, զինված ուղեկցման, ստրատեգիական օբյեկտների պաշտպանության, պարեկության և այլ գործողությունների համար:
Նշված առաջադրանքներն իրականացնելու համար այն համալրված է տարբեր տեսակի հրթիռներով, այդ՝ թվում կառավարվող:
Հեռակառավարվող մոտորանավակը կարող է անցնել 400 կմ տարածություն 65կմ/ժամ արագությամբ, համալրված է թուրքական հեռահաղորդակցության համակարգերով, ցերեկային և գիշերային տեսանելիության սարքերով, արհեստական բանականությամբ և կարող է աշխատել ինքնավար:
Կարծիքներ