Կարևորելով սահմանային հենակետերի նշանակությունը՝ այցելել եմ բոլոր հենակետեր. ԱԻ նախարարը եղել է Տավուշի մարզում

Կարևորելով սահմանային հենակետերի նշանակությունը՝ այցելել եմ բոլոր հենակետեր. ԱԻ նախարարը եղել է Տավուշի մարզում

Տավուշի մարզ կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը եղել է մարզային փրկարարական վարչությունում:

Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նախարարը շրջել է Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տաուշի, Իջևանի, ինչպես նաև սահմանամերձ այլ հրշեջ-փրկարարական ջոկատներում։ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի ՀՓՋ-ն համալրվել է «Ուրալ» մակնիշի նոր ավտոմեքենայով։

Գրառման մեջ նաև ասված է.

«Կարևորելով սահմանային հենակետերի նշանակությունը՝ այցելել եմ բոլոր հենակետեր, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ և հանձնարարել շուտափույթ լուծում տալ առաջացած խնդիրներին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում