Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 656 նոր դեպք, մահացել է 20 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 656 նոր դեպք, մահացել է 20 մարդ

Հայաստանում ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 656 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 215528 դեպքի: 

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 979060 վերջին մեկ օրում` 4284 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 13257 պացիենտ. Մեկ օրում նվազել է 246-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 197171 անձ` վերջին մեկ օրում 882 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 4087 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1013 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում