ՀՀ ԱԽ քարտուղարը և Արցախի ԱԳ նախարարը կարևորել են Արցախում հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը

ՀՀ ԱԽ քարտուղարը և Արցախի ԱԳ նախարարը կարևորել են Արցախում հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 16-ին ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Սերգեյ Ղազարյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում կարևորել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերի իրականացումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում