18-ամյա Տիգրան Ավանեսյանը միացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր թիմին
Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել է ակումբի գլխավոր թիմին, որը մարզումային հավաք է անցկացնում Իսպանիայում: 18-ամյա ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի ակադեմիայի սան է։ Նախկինում Ավանեսյանն արդեն մարզումներ ունեցել է ԲԿՄԱ-ի գլխավոր թիմի հետ։
Հունվարի 23-ին ԲԿՄԱ-ն ստուգողական հանդիպում կանցկացնի ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների միջազգային հավաքականի հետ։
Կարծիքներ