Կամչատկայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խաղաղ օվկիանոսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունը։
«ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ փետրվարի 10-ի վաղ առավոտյան Խաղաղ օվկիանոսում աննկատ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Ալեուտյան մունիցիպալ շրջանի Նիկոլսկոյե գյուղից 40 կմ հարավ-արևմուտք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկրաշարժը տեղի է ունեցել 40 կմ խորության վրա։ Հստակեցվում է, որ երկրաշարժը բնակեցված վայրերում չի զգացվել, և բնակիչներից ոչ մի ահազանգ չի ստացվել։
Կարծիքներ