Խնդրում եմ չկրել կտորե դիմակներ, եթե կա հնարավորություն բժշկական դիմակ կրելու. նախարար
Կառավարության նիստի ժամանակ Արսեն Թորոսյանն անդրադարձավ կտորե դիմակ կրելու անվտանգությանն ու շահավետությանը։
«Մենք ասել ենք, որ եթե կան ֆինանսական խնդիրներ, խնդրում ենք օգտագործեք տնային դիմակներ, որը երբեք չի կարող փոխարինել բժշկական դիմակներին»։
Նախարարի պնդմամբ՝ եթե ֆինանսական միջոցները թույլ են տալիս, ապա անպայման պետք է կրել բժշկական դիմակ, հատկապես եթե խոցելի խմբում է քաղաքացին։
«Այսօր մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը։ Ես խնդրում և կոչ եմ անում իմ գործընկերներին և մեր քաղաքացիներին՝ չկրել կտորե դիմակներ, եթե կա հնարավորություն բժշկական դիմակ կրելու։ Կտորե դիմակ կրելու ալտերնատիվը պետք է պայմանավորված լինի միայն ֆինասական միջոցների բացակայությամբ, այլ ոչ թե գեղեցկության համար»։
«ԱՀԿ-ն ասում է՝ եթե 60-ից բարձր ես և խոցելի ես, պարտադիր կրիր բժշկական եռաշերտ դիմակ»,- իր խոսքում ընդգծեց Թորոսյանը։
Կարծիքներ