Թրյուդոն և Թրասը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և Կանադայի և Բրիտանիայի հարաբերությունները
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրոասը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է Կանադայի վարչապետի մամուլի ծառայության շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ Թրյուդոն ցավակցություն է հայտնել Թրասին սեպտեմբերի 8-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ, ինչպես նաև շնորհավորել է իր գործընկերոջը՝ վերջերս Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Կարծիքներ