Սուդանում ցուցարարների և զինվորականների բախումների զոհերի թիվն ավելանում է
Սուդանում զինվորականների և ռազմական հեղաշրջման դեմ հանդես եկող ցուցարարների բախումների 4 օրերի ընթացքում զոհվել է առնվազն 11 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի կողմից իշխանության զավթման դեմ։ Ականատեսների հաղորդմամբ՝ գիշերը մայրաքաղաք Խարտումից գետի վրայով դեպի Բահրիում գտնվող ցուցարարները զինվորականներն արձակել են մարտական և ռետինե փամփուշտներ։
Կարծիքներ