Արոնյանը և Հովհաննիսյանը հաղթել են Grand Swiss-ի երկրորդ տուրում
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող մրցաշարում:
Երկրորդ տուրում հաղթանակ տոնեցին Լևոն Արոնյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Հայկ Մարտիրոսյանը:
Կանանց մրցաշարում Աննա Սարգսյանը պարտություն կրեց, Էլինա Դանիելյանը` հաղթեց:
Տղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողները իրավունք կնվաճեն մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական մրցապայքարին։ Մրցաշարերը, որոնք տեղի են ունենում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, կընթանան հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը:
Կարծիքներ