Բռնցքամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 4 մասնակից
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 22-ին, Հայաստանն ունի 4 մասնակից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց 48 կգ քաշում Լուսինե Գևորգյանը կմրցի ադրբեջանցի Անախանիմ Իսմաիլովայի հետ:
60 կգ քաշում Էլիդա Քոչարյանն ուժերը կչափի Հունաստանը ներկայացնող Օլգա Պապադատուի հետ:
54 կգ քաշում Լիլիթ Դալլաքյանի անդրանիկ մրցակիցը հունգար Հաննա Լակոտարն է:
Տղամարդկանց պայքարում Նարեկ Մանասյանի երկրորդ մրցակիցը Մոլդովայից Անդրեյ Զապլիտնիին է:
Մինչ այս բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել Նարեկ Հովհաննիսյանը, Գուրգեն Մադոյանը, Վախթանգ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը:
Կարծիքներ