1 զոհ, 1 վիրավոր, Երևանում բախվել է 4 մեքենա. դեպքի վայր ժամանած մի խումբ անձանց և պարեկների միջև ծեծկռտուք է եղել
Երեկ՝ հուլիսի 27-ին, մահվան ելքով ավտովթար, ապա ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 123 հասցեում գործող «Ֆասթ բանկ»-ի դիմաց բախվել են Երևանում ժամանակավորապես բնակվող 43-ամյա Համբարձում Մելիքյանի վարած ռուսական համարանիշներով «ՎԱԶ 2107» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Էդգար Մհերյանի վարած «Mercedes ML » մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գուրգեն Դավթյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Նարեկ Պետրոսյանի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Է․ Մհերյանն ու Ն․ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից Ն․ Պետրոսյանը այսօր՝ հուլիսի 28-ին մահացել է։
Shamshyan.com-ի տեղեկություննորեվ, վարորդներից Գ․ Դավթյանը աշխատում է «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ» ՍՊԸ-ում ու մինչ քննիչների դեպքի վայր ժամանելը մի խումբ անձինք ժամանել են դեպքի վայր, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, հարձակվել են ծառայություն կատարող պարեկների վրա, մի քանիսին պատճառել մարմնական վնասվածքներ ու տևական ժամանակ շարունակել իրենց լկտի պահվածքը, ինչից հետո պարեկների և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների լրացուցիչ ուժերի ժամանումից հետո կարողացել են այդ անձանց բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ էլ առանձին փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մեջ կա մարզաշխարհի ներկայացուցիչ։
Կարծիքներ