Ողբերգական դեպք Գյումրիում. տներից մեկում մոր և որդու դիեր են հայտնաբերվել
Ժամեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ժամը 23:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Համլետ Սարգսյան 4-րդ նրբանցքի տներից մեկում բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ժամանած փրկարարները, բացելով տան դուռը, հայտնաբերել են 2 դի:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են: Մորը հայտնաբերել են միջանցքում, որդուն՝ ննջասենյակում:
Կարծիքներ