Բյուրեղավան համայնքում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները

Բյուրեղավան համայնքում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները

Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բյուրեղավան խոշորացված համայնքում հիմնովին նորոգվել են շուրջ 2790․1քմ տարածք ընդգրկող ներհամայնքային ճանապարհներ՝ Բյուրեղավանում և Նուռնուսում:

Մարզպետարանը նշում է, որ աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք՝ 25%-25% համաֆինանսավորմամբ:

Այս պահին Բյուրեղավանում ևս երկու սուբվենցիոն ծրագիր ընթացքի մեջ է

քաղաքային պոլիկլինիկայի վարչական շենքի ներքին հարդարում

Ջրաբեր բնակավայրի խմելու ջրի ներքին բաշխիչ ցանցի և օրվա կարգավորիչ ջրամբարի /ՕԿՋ/ կառուցում: Ծրագրի իրագործումից հետո բնակավայրում խմելու ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Համակարգը սպասարկելու է բնակավայրի շուրջ 93 տնտեսության:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում